Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել հայ-վրացական համաձայնագրին, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան փոխադարձ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանապահին ներկայացնելով միայն նույնականացման քարտը:Փոխանցում azatutyun.am-ը:
Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է փաստաթուղթը, սակայն նախագահը դեռ չի ստորագրել օրենքը:
Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կհատեն ID քարտով՝ առանց անձնագրի:
Հայաստանի և Վրաստանի միջև վիզայի ռեժիմ չկա: