Հոկտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1 155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267 363-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 440 դեպք կա, այլ պատճառով՝ 1 221:

Ապաքինվել է ևս 381 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 245 757 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 14 945 է։

Հոկտեմբերի 5-ին կատարվել է 8 947 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 770 914 թեստ է արվել։