Մայիսի 1-ից հունիսի 29-ը Վրաստանից արտահանվել է 2,429 մլն դոլար արժողությամբ 376 տոննա հապալաս։ Այս մասին հայտնում է երկրի Գյուղատնտեսության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ հապալասի արտահանման ծավալը 4%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշները, այսինքն՝ երկրից արտահանվել է 14 տոննայով ավելի հատապտուղ, իսկ արտահանման արժեքն աճել է 307 հազար ԱՄՆ դոլարով (14%):
Գյուղնախարարության տվյալներով, հապալասի արտահանման արժեքն աճել է 10%-ով և կազմել 1 կգ-ի դիմաց 6,5 դոլար:
Հատապտղի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան՝ 363 տոննա: Բացի այդ, փոքր քանակությամբ հապալաս արտահանվել է ԱՄԷ (8,3 տոննա), Հայաստան (2,0 տոննա), Կատար (1,5 տոննա) և Մալդիվյան կղզիներ (0,9 տոննա):
Վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը պետական ծրագրերի շրջանակներում օգնում է ֆերմերներին, ովքեր զբաղվում են բարձրորակ հապալասի աճեցմամբ: Այս մշակույթի տնկարկները տարածված են մի քանի հարյուր հեկտարի վրա՝ Իմերեթիի, Սամեգրելոյի, Աջարիայի և Գուրիայի շրջաններում:
2020 թվականին հապալասի արտահանումը Վրաստանից կազմել է ավելի քան երեք միլիոն դոլար: