Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2022 թվականին, 2021 թ-ի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 3,4%-ով և կազմել 17,3%։
Ընդ որում՝ պաշտոնական զբաղվածների տեսակարար կշիռը կազմել է 67,9%, մնացածը ինքնազբաղվածներ են։
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, քան կանանց:
2022 թվականին 2021-ի համեմատ այս ցուցանիշը կնանց շրջանում նվազել է 3,2 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 3,5 տոկոսային կետով։