Արդեն մեկ շաբաթ է ինչ Չարենցի փողոցում, քաղաքի երրորդ մանկապարտեզի հարևանությամբ ընկած է սատկած շան մարմինը:
Ախալքալաքի Չարենցի անվան փողոցի բնակչները, մանկապարտեզի երեխաները ամեն օր անցուդաձ են անում սատկած շան կողքով: Բնակիչները բողոքում են, որ մանկապարտեզի հարևանությամբ սատկած շան մարմինը առավել վտանգավոր է, քան կենդանի շունը, որը կարող է հարձակվել մարդկանց վրա։
«Շանը կրակել են, քանի որ բնակիչների համար վտանգ էր ներկայացնում, սակայն իրականում սխալ շան են կրակել, իսկ վերջինս հղի էր»,- ասաց քաղաքի բնակչուհի Լամարա Աբոյանը։
Շանը կրակել են, որպեսզի չհարձակվի մարդկանց, երեխաների վրա: Այն ոչ միայն խանգարում երեխաների ազատ ելումուտին մանկապարտեզ, այլև անտանելի գարշահոտություն է տարածում: Անցորդները մի պահ խղճալի հայացք են գցում շան դիակի վրա և արագ հեռանում:
«Աղբատար մեքենան գալիս է երկուշաբթի և հինգշաբթի օրերին բայց շան լեշը այստեղ է շաբաթ օրվանից: Ամեն օր քթներս փակած երեխաներին մանակապարտեզ ենք բերում, ամբողջ փողոցը շան հոտ է ընկել», – ասաց Եղիշե Չարենցի փողոցի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ։
Ըստ ՍՊԸ «Սանմաքրում»-ի տնօրեն՝ Պարգև Յորդանյանի իրենք պարտավոր չեն սատկած շան դիակը հեռացնել փողոցից:
«Մենք կապ չունենք այդ շան հետ, ոչ շուն ենք զարկել, ոչ էլ մեզ տեղեկացրել են: Սակայն մեր աշխատաողները այն արդեն հեռացրել են: Առավոտյան ժամը 10-ից աղբատար մեքենան տարել է շան մարմինը»,- ասաց նա:
Սակայն մեր հարցին, որ առավոտյան 12-ին անձամբ ենք նկարել շանը, վերջինս պատասխանեց. «Հիմա կարող եք գնալ և տեսնել, շան մարմինն այնտեղ չէ»,- ասաց Պարգև Յորդանյանը:
jnews.ge լրատվականը հետաքրքվեց փողոցի բնակիչներից, արդյո՞ք շան մարմինը տարել են, բնակիչները տեղեկացրին, որ ժամը 13:30-ի սահմաններում իրոք տարել են: Այսինքն, մեր զանգից ընդամենը րոպեներ առաջ:
Լուսանկարները արվել են այսօր առավոտյան ժամը 12-ի սահմաններում
Ջուլիետա Տոնականյան