Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավարությունը հանդիպեց Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակվող էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող երիտասարդների հետ:

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին իրազեկել 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին: ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին մանրամասն խոսեց ընտրական գործընթացում էթնիկ փոքրամասնություններին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, ներառյալ կրթական ծրագրերը և ընտրողների տեղեկատվական միջոցառումները, որոնք անցկացվում են այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները: Քննարկման ընթացքում ԿԸՀ նախագահը, փոխնախագահ Գիորգի Սիորդիսեն, ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին և համակարգման, պլանավորման և հաշվետվությունների վարչության պետ Սոփիո Սիճինավան պատասխանել են երիտասարդների հարցերին:

«Մենք հանդիպեցինք երիտասարդների հետ, իմացանք նրանց տեսակետները, թե ինչպես կարող է ընտրական վարչակազմը էլ ավելի ակտիվանալ, մասնակցել գործընթացին, որը կնպաստի հավասար մատչելիության և ներգրավվածության ապահովմանը, ինչպես նաև պասիվ և ակտիվ ընտրական իրավունքների իրագործելիությանը: Սա բացառիկ հնարավորություն էր՝ գալ այստեղ և հանդիպել երիտասարդների հետ, պարզել նրանց առկա խնդիրներն ու կարիքները, այնուհետև համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները», – ասել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին:

Հանդիպումն անցկացվել «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ Ախալքալաքում: