Հունիսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, «Ախալքալաքի» ՀԷԿ-ի կողմից կազմակերպված «Ես և մաքուր շրջակա միջավայրը» խորագրով գեղարվեստական մրցույթի շրջանակում, 24 աշակերտ պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով։
Գեղարվեստական մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի շրջանի երեք՝ Դիլիսկա, Օրջա և Կորխ գյուղերի դպրոցների աշակերտները։
Հաղթողների պարգեւատրման արարողությանը ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պատգամավորներ և մրցույթի կազմակերպիչ ընկերության տնօրեն Նուգզար Ճեիշվիլին։
Դահլիճում ցուցադրված էին 24 հաղթողների նկարները։ Բոլոր հրավիրվածները Նուգզար Ճեիշվիլիի հետ միասին մրցանակներ հանձնեցին մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներին։ Մրցանակաբաշխությունից հետո յուրաքանչյուր մասնակից ցույց տալիս իր նկարը և մեկնաբանում այն։
Մասնավորապես, I-V դասարանների հաղթող աշակերտները ստացան Samsung 7 light պլանշետներ, իսկ VI-XII դասարանների աշակերտները՝ ընկերության վկայականների հետ միասին՝ Samsung A8 պլանշետներ։
«Ես և մաքուր շրջակա միջավայր» խորագրով գեղարվեստական մրցույթը համընկել էր Երկրի օրվա հետ: Թիրախային գյուղերի չորս դպրոցներից մրցույթին մասնակցել է 257 աշակերտ։ Բոլոր նկարներից կազմակերպիչներն ընտրել են լավագույն 24-ը։
««Ախալքալաքի» ՀԷԿ-ի սոցիալական ծրագրի հիմնական ուղղություններն են շրջակա միջավայրի պահպանությունն ու կրթությունը: Այս մրցույթով մենք ուզում էինք ընդգծել, թե որքան կարևոր է մեր հողն ու դրա կենսաբազմազանությունը մեզ և այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համար, բարձրացնել աշակերտների իրազեկությունը բնապահպանական խնդիրների մասին: Հարկ է նաև նշել, որ մենք շատ ենք մտածել մրցանակների մասին, ցանկանում ենք նորից ու նորից գնել այնպիսի նվերներ, որոնք առնչվում են կրթությանը: Կարծում եմ, որ մենք կատարել ենք այս առաքելությունը, պլանշետը պատնեշներ կոտրող գործիք է տեխնոլոգիայի այս դարաշրջանում։ Այսօր ամենակարևորը տեղեկատվության հասանելիությունն է։ Կարծում եմ, որ այս մրցույթը կատարել է իր առաքելությունը, 257 մասնակիցը բավականին մեծ թիվ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, առանց նրանց օգնության դժվար հնարավոր լիներ անցկացնել այս մրցույթը, շնորհակալություն յուրաքանչյուր մասնակցի, կարծում եմ, որ նման մրցույթները յուրօրինակ խթան են, որ անընդհատ աշխատես քո վրա և ամեն անգամ բարելավես քո արդյունքները»,- ասաց «Ախալքալաքի» ՀԷԿ-ի Բնապահպանական և սոցիալական հարցերի մենեջեր Նինո Թևդորաշվիլին:
«Ախալքալաքի» ՀԷԿ ընկերությունը մրցույթին մասնակցության վկայական է հանձնել 233 աշակերտի։