Ախալքալաքի Շրջանային վարչության դահլիճում ներկայացրեցին ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման ծրագիր:

140 մլն ԱՄՆ դոլարով պայմանագրի շրջանակներում, հաստատված 2013 թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի և Վրաստանի կառավարության միջև, 2016 թվականի հունվարից սկսվեց «Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան» հիմնադրամի «Դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման ծրագիրը»: Նախագիծն իրականացնում է ուսուցչիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը, որի լիարժեք բյուջեն կազմում է 14 միլիոն ԱՄՆ դոլար: Նախագիծը համաֆինանսավորում է և աջակցում՝ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ին և կտևի մինչ 2019 թ.-ը: Նախագիծը կնպաստի հանրակրթական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման արդյունավետ համակարգի ներդրմանը, թրեյներների վերապատրաստմանը, թրեյնինգի համար նյութերի պատրաստմանը և անհրաժեշտ ռեսուրսների համար:

2016-2019 թթ.-ին կվերապատրաստվեն քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի, անգլերենի և աշխարհագրության 7-12 դասարանների շուրջ 18300 ուսուցիչներ, այդ թվում` 2177 ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներ: Վերապատրաստման ծրագիրը վերաբերվում է նաև տնօրեններին և պրոֆեսիոնալ զարգացման ֆասիլիտատորներին:

Ծրագիրը նաև նախատեսված է դպրոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների սեկտորի համար: Այդ նպատակով կպատրաստվեն համապատասխան նյութեր նրանց մայրենի լեզվով:

Ուսուցիչների պրոֆեսիոնալ զարգացումը բաղկացած է ընդհանուր պրոֆեսիոնալ հմտությունների ուսման կուրսից «Ուսուցման մոտեցում, հիմնված աշակերտի վրա» ու «Առարկաների ակտիվ ուսուցում» առարկայական մեթոդի կուրսից:

Թրեյնինգը բարեհաջող ավարտելու դեպքում ուսուցիչը կստանա վկայական: Նրան անհրաժեշտ է այդ վկայականը ներկայացնել պարտադիր կամ լրացուցիչ ակտիվությունների կրեդիտ-միավորների հավաքման համար:

Մասնագիտական զարգացման երկարաժամկետ կուրսը, բացի թրեյնինգներից, ընդգրկում է նաև աշխատանքային հանդիպումներ թրեյնինգից հետո, որտեղ ուսուցիչներին հնարավորություն կտրվի կիսելու ձեռք բերած վերապատրաստման փորձը, միասին պլանավորելու դասարանական և ոչ դասարանական ակտիվությունները:

Տնօրենների համար էլ նախատեսվում է առաջնորդի ակադեմիա, որն իրենից ներկայացնում է երկարաժամկետ վերապատրաստման մոդուլ, որի նպատակն է տնօրենների մասնագիտական զարգացումը և նախագծի շրջանակներում դպրոցի բազայի վրա ֆասիլատոտիրների մասնագիտական զարգացումը:

Քրիստինե Մարաբյան