Այսօր՝ մայիսի 17-ին, Մեծահասակների կրթության կենտրոնին կից գործող Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի գրասենյակում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Սաֆարի» հասարակական կազմակերպության հանդիպումն Ախալքալաքի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Սաֆարի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ մարքեթինգային ծառայության մենեջեր Դիմիտրի Չխիտունիձեն, կազմակերպության իրավաբան Նաթիա Կվիտիշվիլին, փոխտնօրեն Իա Կակիճաշվիլին ներկայացրել են կազմակերպության 22-ամյա գործունեությունը Վրաստանում։

«Սաֆարին» իրավապաշտպան կազմակերպություն է, որը զբաղվում է կանանց և երեխաների իրավունքների հարցերով, բացի այդ, կազմակերպությունն աշխատում է բռնության զոհերի հետ իրավաբանական խորհրդատվության ոլորտում։ Կազմակերպության իրավաբանները ներկայացնում են բռնության զոհ դարձած կանանց և երեխաների շահերը դատարաններում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային դատարաններում։ Կազմակերպությունն ունի երկու հարթակ, որոնց թիրախային խումբն էթնիկ փոքրամասնություններն են՝ հայերը («Գանձ» հարթակ) և ադրբեջանցիները («Փանջարա» հարթակ):

Дизайн без названия - 1

Այսօրվա հանդիպման ժամանակ տեղի ունեցավ «Safe You» կոչվող բջջային հավելվածի շնորհանդեսը, հավելվածը գործարկվել էր համավարակի ժամանակ և ուղղված է կանանց անվտանգությանը։ Հավելվածն արդեն ունի 22 500 օգտատեր։ Հավելվածը հասանելի է վրացերեն, ուկրաիներեն, հայերեն, նախատեսվում է նաև ադրբեջաներենը։

Հավելվածից օգտվելով՝ կարող եք SOS ազդանշան ուղարկել ընտրված մտերիմ մարդուն, կանանց կազմակերպություններին, ոստիկանությանը (եթե նշել ոստիկանությունը)։ Հավելվածում կա նաև ֆորում, որտեղ կարող եք տեղեկություններ գտնել մասնագետից՝ իրավաբանից, հոգեբանից, վերարտադրողականության հարցերով բժշկից, սոցիալական աշխատողներից: Այս ամենը կարելի է անել անանուն:

Ներկայացվել է նաև իրավաբանը, ով աշխատում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, ով կարող է անվճար խորհրդակցել իրավաբանական հարցերի շուրջ հեռախոսով կամ անձամբ, փաստաբանական գրասենյակը գտնվում է Ախալցիխեում։ Կազմակերպությունն ունի նաև մի քանի գրասենյակներ ողջ հանրապետությունում։ «Սաֆարի»-ն համագործակցում է բազմաթիվ տեղական կազմակերպությունների հետ, հաճախակի տրամադրելով փոքր դրամաշնորհներ: