Ախալքալաքի հարավային մասում վթարի պատճառով ջուրն անջատել են: Ջրամատակարարումը կվերսկսվի երեք ժամից,- Jnews-ին ասաց Ախալքալաքի ջրամատակարարման սպասարկման կենտրոնի ղեկավար Արտակ Թարլամազյանը:
Ջուրն անջատել են Կուլիկամ գյուղում տեղի ունեցած վթարի պատճառով, քաղաքի ջուրն այստեղից է մատակարարվում:
«Վթար է տեղի ունեցել Կուլիկամ գյուղում: Ախալքալաք քաղաքի մի մասը մոտավոր 2-3 ժամ ջուր չի ունենա: Մեր աշխատակիցները արդեն դեպքի վայրում են և աշխատում են վթարի վերացման ուղղությամբ»,- ասաց Ախալքալաքի ջրամատակարարման սպասարկման կենտրոնի ղեկավար Արտակ Թարլամազյանը: