2023 թվականի հունվար-մարտին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 93 մարդ, ևս 1 480-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սամցխե-Ջավախքում 1 մարդ մահացել է, 40-ը՝ տուժել:
Վրաստանի ՆԳՆ կայքում հրապարակված վիճակագրության համաձայն` դժբախտ պատահարների մեծ մասը, որոնց փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել, Թբիլիսիում տեղի է ունեցել 570 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, 665-ը՝ տուժել են: Դժբախտ պատահարներից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կախեթում, 60 պատահարի հետևանքով զոհվել է 18 մարդ, տուժել՝ 111-ը։ Դժբախտ պատահարներից մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սամցխե-Ջավախքում:
Վրաստանում վթարի հետևանքով ամենից շատ մահացել են միջին և տարեց հասակի տղամարդիկ, հետևաբար մահացածների թվում եղել են 36 տղամարդիկ, ովքեր գտնվել են ավտոմեքենաներում, իսկ 17 տղամարդ եղել է հետիոտն։ Վթարի հետևանքով մահացած կին հետիոտներից մեկը 7-17 տարեկան երեխա է, իսկ 4-ը տարեց կին՝ 61 տարեկանից բարձր։ Տուժածներից մեծ մասը եղել են տարբեր տարիքի կանայք՝ 594 հոգի։