Ֆիքսված և լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը Վրաստանում մնում է մարտահրավեր, ասվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակված «Արևելյան գործընկերության երկրներ 2024» ՓՄՁ քաղաքականության ինդեքսի զեկույցում։
Նշվում է, որ գները վերջին տարիներին նվազել են, սակայն դեռևս մի փոքր գերազանցում են Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) թիրախային ցուցանիշները 2%-ով և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2,35%-ն է կազմել 2022 թվականին:
Հաղորդվում է, որ շատ բիզնեսներ, հատկապես փոքր, չունեն գերարագ ինտերնետի հասանելիություն: Առևտրային ընկերությունների 61%-ն օգտագործում է 30 Մբիթ/վ-ից ցածր ինտերնետ արագություն, ինչը դեռևս մեծ խնդիր է փոքր և միջին բիզնեսի համար։
Վիճակագրության համաձայն՝ խոշոր ընկերությունների 79%-ին հասանելի է գերարագ ինտերնետը (ավելի քան 30 Մբիթ/վրկ): Միջին ընկերությունների համար այս ցուցանիշը կազմում է 54%, փոքր ընկերությունների դեպքում՝ 38%։
Այնուամենայնիվ, Վրաստանը վերջին տարիներին շարունակում է բարելավել իր ինտերնետ կապը։ Այն Արևելյան գործընկերության ամենաշատ կապակցված երկրներից մեկն է, որտեղ ֆիքսված և շարժական լայնաշերտ կապի բաժանորդների թիվը 2015-2020 թվականներին աճել է շուրջ 50%-ով:
Բացի այդ, քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև ինտերնետ հասանելիության տարբերությունն այս ժամանակահատվածում գրեթե երկու անգամ կրճատվել է (-64%) և 2021 թվականին նվազել է մինչև 12,6%:
«Վրաստանը կարող է աջակցել մրցակցությանը, ներդրումներին և նորարարություններին, որպեսզի հեշտացնի էլ ավելի արագ ինտերնետի հասանելիությունն ավելի ցածր գնով. ուժեղացնել պահանջարկը՝ ապահովելով սպառողների հասանելիությունը լայնաշերտ ծառայությունների և որակի մասին տեղեկատվությանը, նաև նպաստել փոքր և միջին բիզնեսի կողմից գերարագ ինտերնետի ներդրմանը»,- ասվում է զեկույցում։
Աղբյուրը՝ SovaNews