2021 թվականի մարտի 31-ի դրությամբ Վրաստանի ազգային բանկի միջազգային պահուստները կազմել են 4,1 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 300 000-ով պակաս է 2021 թվականի հունվարից:
Միևնույն ժամանակ, 2020 թվականի մարտի համեմատ, պահուստների կրճատումը կազմել է 702 միլիոն ԱՄՆ դոլար:
Պահուստների 95%-ը` 3.8 միլիարդը, արտահայտված է արտարժույթով, 5%-ը` հատուկ վարկերի տեսքով:
Սրա հետ մեկտեղ, պահուստների 61%-ը, այսինքն՝ 2,38 միլիարդ դոլարը, արտահայտված են արժեթղթերով, 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ կանխիկ: Ազգային բանկի պահուստներում ոսկե պահուստ չկա:
20 տարի առաջվա ժամանակահատվածի համեմատ պահուստների ծավալն աճել է 3180%-ով, վերջին 5 տարում` 67%-ով:
2020 թ.-ին Ազգային բանկը 26 անգամ իրականացրել է արտարժույթի միջամտություն՝ 873 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: 2021-ի անցած ժամանակահատվածում միջամտություններն իրականացվել են 5 անգամ, ընդհանուր գումարը կազմել է 188 մլն ԱՄՆ դոլար:
2020 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը կարգավորիչը վաճառել է 1,06 միլիարդ դոլար արտարժույթ: