Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի կառավարության վարչակազմում իր հայ գործընկերոջ հետ։ Իսկ ժամը 14:00-ին Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա երկու տերկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ:

Նիստին կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի կառավարության անդամները և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։