Թափառող շների ոհմակը վախ է առաջացնում Ախալքալաքի բնակիչների մոտ, օրենքը պաշտպանում է նրանց մարդկանց կողմից ոչնչացումից, սակայն երբեմն մարդիկ միակ ելքը գտնում են նրանց ոչնչացմամբ:
Պետությունը ընդունելով կենդանիների պաշտպանության մասին օրենքը, չմտածեց այն մասին, որ դա իրոք աշխատի: Քանի որ մարդիկ պաշտպանված չեն, օրենքով «պաշտպանված» կենդանիներից, երբեմն նրանք ստիպված են լինում կրակել շների վրա: Հազվադեպ, բայց դա տեղի է ունենում:
Շների ոհմակը թափառում է Ախալքալաքի փողոցներով ու գյուղերով, մինչդեռ չկան բողոքներ հանրության կողմից: Հատկապես, ապահով չէ քայլել Ախալքալաքի փողոցներով մթության մեջ, քանի որ օգնություն ակնկալել անհնար է որևէ տեղից: Այս ոհմակը արդեն մի քանի օր շարունակ պահում է բնակիչներին վախի մեջ: Շների գիշերային ոռնոցը և հաչոցը վախեցնում է մարդկանց և չի թողնում երեխաներին քնել: