Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում մի ամուսնական երիտասարդ զույգ բիզնես է հիմնել, անձեռոցիկ է արտադրում: Առաջին 20 օրվա իրացման արդյունքները գերազանցել են սպասելիքները: Հեռավոր գյուղի այս ոչ գյուղատնտեսական բիզնեսը զարգացման մեծ հեռանկար ունի:

Հեշտիա գյուղի համեստ տներից մեկում անսովոր աշխատանքային եռուզեռ է: Արտադրամասի անվանումը՝ «Ընտանեկան», խոսում է այստեղ տիրող միջավայրի մասին։

Heshtia

Ջավախքում երիտասարդների գերակշռող մասն արտագաղթում է, հիմնականում Ռուսաստան` խոպան, աշխատանք գտնելու, բիզնես անելու, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով: Սակայն Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ Նարեկ Երանոսյանը այն երիտասարդներից է, որոնք իրենց ապագան տեսնում են հայրենի գյուղում, ավելին նրանք բիզնես են հիմնում, ապրում ու աշխատում ծննդավայրում:

Narek u Naira

Երիտասարդ ձեռներեցը որոշում է անձեռոցիկի արտադրություն հիմնել: Հեշտ չէր. ինչպես նշում է՝ շատ դժվար էր, բայց սկսեցին` զարգացման տեսլականն ունենալով:
Նարեկ և Նաիրա Երանոսյան զույգը նախ սկսում է հնարավորությունները, հեռանկարներն ու բիզնես միջավայրն ուսումնասիրել, հասկանալ շուկայի պահանջարկը և այլն:

«Family-corner»-ը ձեռնոց է նետում խոպանին

«Բանան չենք աճեցնում, որ վախենանք, ընդամենը կտավատ ենք ցանել»

Ելակի բիզնես 1800 մետր բարձրության վրա

Կրեատիվ բիզնես մտածելակերպը՝ գործազրկության մրցակից

«Մոտ երկու տարի առաջ առաջացավ միտքը, հետո մասնակցեցինք «Թրփանջյան» հիմնադրամի ուսուցողական ծրագրերին, ստացանք սերտեֆիկատ և այսօր արդեն հիմնեցինք անձեռոցիկի արտադրամաս: Հենց անձեռոցիկ, որովհետև Սամցխե-Ջավախք տարածաշրջանում չկար նման բիզնես»,- պատմում է Նաիրա Հովաննիսյանը:

ancerocik

Մոտ 41 000 լարիով երիտասարդ զույգը սկսում է՝ ընդամենը մեկ տեսականու արտադրությամբ: 19 000 լարի (3,5 մլն ՀՀ դրամ) ներդրում կատարել է «Թրփանջյան» հիմնադրամը ցածր տոկոսադրույքով վարկի տեսքով, մոտավոր 22 000 լարիի (4 մլն դրամ)չափ էլ Երանոսյանները:

anceroci

«Եվ հիմա նորից ներդրում պետք է անենք, որ տեսականի ապահովենք: Մեզ բիզնես պլանով տվեցին՝ հաշվել, թե 3 տարվա զարգացման ինչ հեռանկար կունենա: Ճիշտ է, մենք շատ քիչ էինք նախատեսել առաջին ամսվա համար, բայց արդյունքները մեզ համար անակնկալ էին, հույս ունենք երկու տարվա ընթացքում բիզնեսը կկայունանա»,- նշում է Նարեկ Երանոսյանը:

Սկսնակ ձեռներեցները հույս են հայտնում, որ աստիճանաբար միջավայրին ու պայմաններին վարժվելով, ոչ միայն կշարունակեն իրենց աշխատանքը, այլև կընդլայնեն բիզնեսի տարածման աշխարհագրությունը:

NArek

Հիմա մեկ տեսականի են արտադրում և ցրում Նինոծմինդայում և Ախալքալաքում:
«Այսօր արդեն 2 հոգի է աշխատում արտադրամասում, առաջիկայում պլանավորում ենք ավելացնել աշխատողներին: Սկզբնական շրջանում օրական 6 ժամ ենք աշխատում, մոտ 100 կգ անձեռոցիկ արտադրելով, հետագայում ծավալները կավելացնենք»,- նշում է Նարեկը:

Ձեռներեցը «Ընտանեկան» անձեռոցիկի արտադրամասի հաջողության իր գաղտնիքը ունի:

«Ամենաուժեղ կողմը, առաջին հերթին շատ բարձր որակն է, միջին գինը, և երևի այն որ նորություն է: 2+1 արտադրանքը, այսինքն՝ վճարելով մեկի համար, ձեռք ես բերում երկուսը»,- ասաց Նարեկը:

«Ընտանեկան»-ի անձեռոցիկներն արդեն 15-20 օր է վաճառքում են: Սկզբնական արդյունքները հիմնադիրների համար ոչ միայն գոհացուցիչ են, այլև անակնկալ:

«Խանութներ կան, որ իրենք են հետաքրքրվում, զանգում են: Առաքումը մենք ինքներս ենք անում: Ռեստորաններին ու հարսանյաց սրահներին էլ ենք մենք մատակարարում»,- պատմում է Նարեկ Երանոսյանը:

Բիզնեսը սկսելուց առաջ, ինչպես վստահեցնում է Նարեկը, պետք է համոզվել, որ բոլոր քայլերը ճիշտ են: Այնուհետև համբերություն է պետք, ինչպես նաև շատ մեծ աշխատասիրություն ու նվիրվածություն:

Աղունիկ Այվազյան