Ախալքալաքի կենտրոնում, Մաշտոցի հրապարակում՝ Մշակույթի տան դիմաց, վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա գյուղատնտեսական և հատուկ տեխնիկայի ցուցահանդես։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսական տեխնիկայով, կարող են գալ և ներկա գտնվել ցուցահանդեսին։
Ցուցահանդեսն անցկացվում է ավտոմեքենաների, գյուղտեխնիկայի, հատուկ և այլ տեխնիկայի վաճառքով զբաղվող «ASP Group» ընկերության նախագծի շրջանակներում։ Ընկերությունը ցուցահանդեսն անցկացնում է Ախալքալաքի տեղական իշխանությունների միջնորդությամբ։
Ցուցահանդեսն այսօր անցկացվում է Ախալցիխեում։