Աշակերտների մի մասի համար դպրոցներում պաշտպանական դիմակներ կրելը պարտադիր է դառնում: Վրաստանի կրթության նախարար Միխայիլ Չխենկելին հայտարարել է, որ դիմակ կրելը պարտադիր կլինի բոլոր դպրոցներում՝ սկսած 5-րդ եւ բարձր դասարանների աշակերտների համար:
«Մենք որոշում ենք կայացրել, որ բոլոր դպրոցներում, 5-րդ և բարձր դասարաններում սովորող աշակերտներն անպայման պետք է դիմակ կրեն։ Ինչ վերաբերում է մանրամասն ցուցումներին, ապա դրանք այսօր կբաժանվեն դպրոցներին և բոլոր դպրոցները կապ կհաստատեն ծնողների հետ: Ամեն ինչ արվում է, որպեսզի պահպանվի այն լավ դինամիկան, որն արդեն ունենք: Սա ուրախալի իրադարձություն է, սակայն այն պետք է պահպանել», – հայտարարել է նախարարը ու ընդգծել, որ աշակերտներին դիմակները պետք է տան ծնողները։