Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նիստին քննարկվեց 2019-2021 թթ.-ին կատարված և կտարվելիք նախագծերը։ Նիստին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդաի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ովքեր ներկայացրին շրջանի ամենահրատապ խնդիրները՝ ասֆալտապատում և գազաֆիկացում:
Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը խոսեց շրջանում տուրիզմի մեծ ներուժի և զարգացման մասին. «Ախալքալաքում և Նինոծմինդայում կա տուրիստական մեծ պոտենցիալ ունի, որը մենք ոչ մի կերպ չենք կարողանում զարգացնել, մասնավոր հատվածը չի կարողանում ինքնուրույն հաղթահարել, և դրա համար պետք է պետական օգնություն։ Ինչպես դուք գիտեք, մենք ունենք հին բերդ, և արդեն մի քանի տարի է խոսում ենք բերդի կոնսերվացման գործընթացի մասին, որպեսզի այն դառնա զբոսաշրջային կենտրոն, որպեսզի կարողանանք զբոսաշրջիկներ ընդունել։ Համաճարակը ավարտվեց, սակայն եթե մենք հիմա քայլեր չձեռնարկենք, ապա Ջավախքը կմնա զբոսաշրջությունից դուրս»:
Միաժամանակ անդրադարձ կատարելով նաև Ախալքալաքից քիչ հեռավորության վրա գտնվող պատմական Վրաձիային, որտեղից զբոսաշրջիկները այս կողմ՝ Ախալքալաք, չեն գալիս, այդ իսկ պատճառով պետք է աշխատանք տարվի Ջավախքում զբոսաշրջության զարգազման ուղղությամբ։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ելույթի իր խոսքում կարևորեց շրջանի ճանապարհների վերանորոգման անհարժեշրության հարցը:
«Ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել մունիցիպալիտետում գոյություն ունեցող հիմնական խնդիրների վրա։ Ամենամեծ խնդիրը, որը դեռ մնում է, դա ճանապարների վերանորգման հարցն է։ Այս պահի դրությամբ 120 կմ ասֆալտապատ չէ, ամբողջ շրջանի մասշտաբով։ Մունիցիպալիտետի 20 գյուղ, որոնք քաղաքից բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում գազաֆիկացված չեն, ինչի պատճառով ձմեռանը տաքացման խնդիր են ունենում։ Այս խնդիրները մեզ համար շատ մեծ են և առաջնային: Եվ խնդրանք մեր կողմից, ինչպես խորհրդարանի, այնպես էլ կառավարության առջև, որպեսզի այս խնդիրները լուծվեն», – նշեց Ախալքալաքի քաղաքապետը։
Հավելելով, որ ներկա դրությամբ շրջանում ջրի խնդիրը գրեթե լուծված է, կան փոքր խնդիրներ, որոնք լուծելի են։
Այնուհետև քաղաքապետը ներկայացրեց անցած երկու տարիների ընթացքում շրջանում կատարված աշխատանքները.
. 2019-2020 թվականների ընթացքում մունիցիպալիտետի տարածքում ասֆալտապատվել է 25 կմ ճանապարհ, որի արժեքը կազմել է մոտ 13 միլիոն լարի։
. Իրականացվել է Խորենիա և Վարևան գյուղերի խմելու ջրի նոր ջրատարի կառուցումը, ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն վեց հայրուր հազար լարի։
. Նշված ժամանակահատվածում իրականացվել է 41 հանրային դպրոցի վերանորոգում, որի ընդհանուր գումարը կազմել է՝ 3 միլիոն 400 լարի, ինչպես նաև պետության կողմից Չունչխա և Պտենա գյուղերում կառուցվել է երկու նոր դպրոց։
Ունանյանը խոսեց նաև ընթացիկ նախագծերի մասին։ Նշեց, որ շարունակվում է 8 կմ-ից ավել ճանապարհի վերանորգման աշխատանքները, որի ընդանուր արժեքը կազմում է 5 միլիոն 100 հազար լարի։ Նախատեսված է Սուլդա և Կարծախ գյուղերի խմելու ջրի ջրատարի կառուցումը, ընդհանուր արժեքը՝ 1 միլիոն 600 հազար լարի։ Ընթաքի մեջ է նաև Ազավրեթ և Դիլիսկա գյուղերում դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Երկու դպրոցի հիմանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն լարիից ավելի։
Քաղաքապետը շեշտադրում կատարեց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի համար «Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման մասին Վրաստանի կանոնի ընդունումը» շատ դրական է եղել, փաստացի բոլոր գյուղերն ունեն կարգավիճակ և այդ կարգավիճակից շրջանում օգտվում է 40 000-ից ավելի մարդ։ Կարգավիճակ ունեցող անձիք օգտվում են ինչպես սոցիալական, այնպես էլ հարկային արտոնություններից։
Յուրիկ Ունանյանը ասաց, որ հնարավորության դեպքում բարձրացվեն մունիցիպալիտետի ներքո գործող նախակրթարանների և կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը, որոնց գործունեությունն առնչվում է մանկավարժության հետ:
Վերջինս անդրադարձ կատարեց նաև Ախալցիխե-Ախալքալաք ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթաքում առաջացած խնդիրներին։
«Եվ մի խնդրանք նույնպես ունեմ, գիտենք, որ հիմա ասֆալտապատումն ընթանում է Ախալցիխեից դեպի Ախալքալաք, ինձ համար մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ պետք է վերանորոգվեն կոյուղիները, առանց կոյուղու վերանորգման, ճանապարհի ասֆալտապատում չի լինի Ախալքալաքի Ջավախեթի փողոցում։ Մեր խնդրանքն է, որ հնարավորինս կարճ ժամկետում վերանորոգվի կոյուղին, քանի որ լավ գիտեք ամբողջ բնակչությունը սպասում է ճանապարհների վերանորոգմանը», – ասաց նա:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իարիցյան ներկայացրեց գյուղատնտեսական խնդիրները։
«Նախ ողջունում եմ բոլորիդ, ցանկանում եմ ասել, որ լավ կլիներ, եթե այստեղ ներկա գտնվեր նաև գյուղատնտեսության նախարարը: Այս տարի մենք ունեցանք մեծ խնդիրներ։ Մեր շրջանում կա 64 գյուղ և բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ, հողագործությամբ և ընդամենը 4 գյուղ ունի ոռոգման համակարգ, եթե մենք ցանկանում ենք էժանացնել բերքի արժեքը, պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ գյուղացիները բերքը ավելի էժան կարողանան ստանալ։ Մենք միշտ ընտրություններից առաջ շատ բան ենք խոստանում, քիչ ենք տալիս, ըստ այդմ էլ՝ դուք տվեք մեզ հնարավորություն, գյուղացուն ավելի շատ բան տալու», – ասաց Իրիցյանը։
Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Սոզար Սուբարին և այլ պատասխանատու անձիք լսելով Ախալքալաքում գոյություն ունեցող խնդիրնրը, խոստացան քննարկել և ավելի խորացված հետևել խնդիրների լուծման գործընթացին։
Հանձնաժողովի նախագահ Սոզար Սուբարին խոստացավ, որ երկրի վարչապետի հետ առաջիկա հանդիպմանը անպայման կքննարկի Ախալքալաքում հնչեցված խնդիրները:
Գայանե Ակոջյան