Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի գործով ձերբակալված 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալվածի փաստաբան Պաատա Գոգոլաձեի խոսքով, իր պաշտպանյալը պնդում է, որ հյուրանոցում է եղել հանգստանալու նպատակով։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, հյուրանոցում հյուրընկալված երիտասարդը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, ինչը նշանակում է հրդեհի միջոցով օբյեկտի վնասում կամ ոչնչացում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում Թբիլիսիի քաղաքային դատարան կդիմի՝ մեղադրյալի նկատմամբ ազատազրկումը խափանման միջոց կիրառելու խնդրանքով։
Պարզելու համար, թե արդյո՞ք մեղադրյալը հանցագործության պահին կարող էր լիովին տեղյակ լինել իր գործողությունների մասին, կնշանակվի հոգեբուժական փորձաքննություն, որը կուսումնասիրի նրա հոգեվիճակը հանցագործության պահին։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։