Heritage Foundation կազմակերպությունը հրապարակել է ամենամյա վարկանիշը և 2016 թվականի «Տնտեսական ազատության ինդեքսի» համաձայն, Վրաստանը մտել է «առավելագույնս ազատ տնտեսություն» ունեցող երկրների խմբի մեջ:
Նախորդ տարվա հետ համեմատած, Վրաստանը համաշխարհային վարկանիշով իջել է մեկ հորիզոնականով, և այս տարի զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը: Եվրոպայում սակայն Վրաստանը 72,6 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Ինդեքսի կազմման ժամանակ հաշվի են առնվում 178 երկրների ցուցանիշներ: Որի առաջատարը, ինչպես և նախորդ տարի, դարձել է Հոնկոնգը 88,6 կետի արդյունքով:
Առաջին եռյակ են մտել նաև` Սինգապուրը և Նոր Զելանդիան: Շվեյցարիան, Ավստրալիան, Կանադան, Չիլին, Իրլանդիան, Էստոնիան և Մեծ Բրիտանիան ընկել են երկրների տասնյակի մեջ առավել ազատ տնտեսությամբ: ԱՄՆ-ն զբաղեցրել է 11-րդ տեղը, Գերմանիան – 17-րդ, Ֆրանսիան -75-րդ, Չինաստանը – 144-րդ:
Ռուսաստանը ընդգրկված է «առավելագույնս անազատ տնտեսություն» ունեցող երկրների խմբի մեջ, գրավելով 153-րդ տեղը, կորցնելով տասը հորիզոնական նախորդ տարվա հետ համեմատ: Նրանից առաջ են` Լեսոտոն (152-րդ ), Նեպալը (151-րդ ), Հաիթին (150-րդ), Տաջիկստանը (149-րդ ), Եթովպիան (148-րդ): Ռուսաստանին հաջորդում է Ալժիրը (154 -րդ տեղով):
Վատագույն արդյունքը ունի Հյուսիսային Կորեան (176-րդ), Վենեսուելան (177-րդ) և Կուբան (176-րդ): Նրանց, ինչպես նաև Ուկրաինային (162-րդ) և Բելառուսը (157-րդ), ընդգրկված են «ռեպրեսիայի ենթարկված տնտեսությունների» խմբի մեջ:
Էդիտա Բադասյան