Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության ֆեսյբուքյան էջի հրապարակումներին: