Միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Ժողովուրդը բողոքի ակցիա է կազմակերպել Կիլաձեի հրաժարականի պահաջով, սակայն նրանց «Ուղղափառ ծնողների միության» ներկայացուցիչները դիմավորել են պատասխան ակցիայով։ Ցուցարարները ձվեր են շպրտում, կան ձերբակալվածներ:

Հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ Սոփո Կիլաձեի մայիսի 17-ի տոնակատարության վերաբերյալ հոմոֆոբ հայտարարություններ է արել, ինչն էլ հանգեցրել է նրանց բողոքի ակցիա կազմակերպելուն: Ինչին զուգահեռ սկսվել է «Ուղղափառ ծնողների միության» բողոքն ընդդեմ ԼԳԲՏ համայնքի:

Իրավիճակը լարվել է, հանրահավաքի մասնակիցները սկսել են ձվեր շպրտել։ Իրավապահները ձերբակալել են հանրահավաքի երեք մասնակիցի:

«Ուղղափառ ծնողների միությունը» հայտնի է իր ֆաշիստական գաղափարախոսությամբ, սակայն մեզ համար զարմանալի է, որ Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը կիսում է նրանց իրավունքները», – ասաց ակցիայի մասնակից Լեվան Բերիանիձեն։

ԼԳԲՏ համայնքի իրավապաշտպանները պահանջել են մասնակցել Խորհրդարանի հանձնաժողովի նիստին, նրանց խնդրանքը բավարարվել է:

Սոփո Կիլաձեն պատասխանելով ակցիայի մասնակիցների հարցին, ասել է, որ յուրաքանչյուր անձ արտահայտվելու իրավունք ունի։

«Յուրաքանչյուր ոք ունի կարծիք արտահայտելու իրավունք: Մեր երկրում յուրաքանչյուր ոք պաշտպանված է օրենքով և սահմանադրությամբ, քանզի մեր պարտականությունը բոլորին պաշտպանելն է: Մենք ոչ մի հոմոֆոբ արտահայտություն չենք արել և յուրաքնաչյուր անձ բողոքի իրավունք ունի, եթե դա արվում է օրենքի շրջանակներում»,- հայտարարել է Սոփո Կիլաձեն:

Վրաստանի Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքերով, եթե փոքրամասնության իրավունքները խախտվեն, ապա օմբուդսմենը կպաշտպանի նրանց իրավունքները:

«Եթե որևէ փոքրամասնության իրավունք խախտվում է, ապա Հանրային պաշտպանը կլինի առաջինը, և կպաշտպանի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները։ Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ավելի խոցելի է և հաճախ է ենթարկվում խտրականության։ Ինչ վերաբերում է մայիսի 17-ի միջոցառումներին, ապա պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները` ապահովելու ցանկացած անձի ազատ արտահայտվելու իրավունքը և խաղաղ ցույցը» – ասել է Նինո Լոմջարիան:

Ակցիայի անդամները նշել են, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի գործողությունները հակասում են մարդու իրավունքների և հավասարության սկզբունքներին:

Նյութի աղբյուրը՝ Rustavi2