Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական լրագրության օրվա կապակցությամբ:
«Վրացական ժուռնալիստիկայի օրվա առթիվ շնորհավորում եմ յուրաքանչյուր լրագրողի, լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին։
Ձեր գործունեությունը, որը հիմնված է հասարակության հանդեպ պատասխանատվության և մասնագիտական էթիկայի բարձր չափանիշների վրա, առանցքային է մեր երկրի ժողովրդավարական զարգացման և նրա եվրոպական ապագայի կերտման համար: Դուք ոչ միայն ծառայում եք հասարակությանն իրազեկելու կարևորագույն գործին, այլև առանձնահատուկ ներդրում ունեք քաղաքական և հասարակական և մշակույթի զարգացման, ժողովրդավարական արժեքների կայացման գործում։
Մեր կառավարությունն ու քաղաքական թիմը քաջ գիտակցում են ձեր մասնագիտության ազգային մեծ նշանակությունը։ Դրա ապացույցը «Վրացական երազանք»-ի իրականացրած բարեփոխումներն են, որոնց արդյունքում էապես բարելավվել է լրատվամիջոցների բազմակարծությունը, բարձրացել է ազատության աստիճանը։
Շնորհակալ եմ աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում ձեր շատ կարևոր աշխատանքում»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում։