Այսօր՝ փետրվարի 8-ին, Ախալցիխեում տեղի է ունեցել Սամցխե-Ջավախքի ոչ կառավարական հատվածի և ԶԼՄ-ների հանդիպումը մի քանի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ախալցիխեի Մեծահասակների կրթության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Քաղաքացիական հասարակության նախաձեռնության» շրջանակներում՝ «Կայուն, բաց և հաշվետու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանուն Վրաստանի զարգացման» խորագրով։ Սամցխե-Ջավախքում գործող հասարակական կազմակերպությունների պանելային հանդիպումը դոնոր կազմակերպությունների հետ սկսվեց ողջույնի խոսքով, որից հետո կազմակերպությունները խոսեցին տարածաշրջանի խնդիրների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ իրենց դիտարկումների մասին և քննարկեցին շատ ավելին:
Այնուհետ դոնոր կազմակերպությունները պատմեցին Վրաստանում իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Դրանից հետո տեղի ունեցավ քննարկում։
Հանդիպման երկրորդ մասում «ეს ქვეყანა შენია» (Այս երկիրը քոնն է) ծրագրի շրջանակներում լավագույն երիտասարդական նախաձեռնությունները պարգեւատրվեցին, որին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի 60 խմբեր: Այս ծրագրի շնորհանդեսը անցկացվել էր անցյալ տարվա մայիսին՝ Ախալքալաքում։ «Այս երկիրը քոնն է (Կիսիր պատասխանատվությունը)» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, խթանել քաղաքացիական արժեքները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական ներգրավվածությունը:
«Այս երկիրը քոնն է (Կիսիր պատասխանատվությունը)» նախագիծն իրականացվում է Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության կողմից։ Ծրագրի մասնակիցներն ուսումնասիրել են բնակչության վերաբերմունքը քաղաքացիական արժեքների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ։
Պարգևատրումը տեղի ունեցավ այսօր, իսկ Ախալքալաքից հատուկ մրցանակը ստացավ href=”http://15-ամյա Վեներայի «Երազանքների սանդղակը»”> Կաջո գյուղից Վեներա Ալեքսանյանը։