Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2015 թվականի զեկույցը հրապարակվել է իրավապաշտպան կազմակերպություն` Amnesty International-ի կողմից:
Զեկույցում ներկայացվել է աշխարհի 160 երկրների իրավիճակը, հակամարտությունների, խտրականությունների և ռեպրեսիաների, ինչպես նաև առաջընթացների մասին, որին հնարավոր եղավ հասնել մի շարք երկրներում` մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
Զեկույցում Վրաստանի մասին առանձնացվել է մի քանի թեմա: Ըստ զեկույցի` ընդիմությանը աջակցող «Ռուսթավի -2» հեռուստաալիքի շուրջ ընթացող իրավաբանական մարտերի պատճառով, առաջացել են հարցեր խոսքի ազատության պահպանման վերաբերյալ:
«Տեղի ՀԿ-ները և քաղաքական մեկնաբանները հայտնել են իրենց մտահոգությունը խոսքի ազատության առումով, հաշվի առնելով, որ «Ռուսթավի -2» հեռուստաալիքի նախկին բաժնետիրոջ հայցը իր ներկայիս սեփականատերերին ոգեշնչված է կառավարության կողմից, զրկելու համար ընդդիմությանը իր հիմնական խոսնակից: «Ռուսթավի -2» -ի տնօրենը հոկտեմբերի 21-ին տեղեկացրել է, որ իրեն շանտաժի են ենթարկում, և որ անվտանգության աշխատակիցները սպառնացել են հրապարակել տեսանյութը և անձնական ձայնագրություններ, եթե նա հրաժարական չտար: Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կայացրեց հօգուտ նախկին սեփականատիրոջ: Իսկ նոյեմբերի 5-ին «Ռուսթավի -2» հեռուստաալիքի մենեջերները բռնի տեղահանվել են Սահմանադրական դատարանի որոշմանը հակառակ, որ առաջին հերթին պետք է լսվի որոշման դեմ բողոքը, և նրանց փոխարեն նշանակվել են իշխանամետ և ժամանակավոր ադմինիստրատորներ», – նշվում է զեկույցում:
Հարցեր է առաջացրել նաև արդարադատության համակարգը: «Առաջին հերթին մտահոգել է ընտրողական արդարադատության և քաղաքական շարժառիթներ ունեցող հետապնդումները: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 17-ին կարգադրեց ազատ արձակել ընդդիմադիր գործիչ և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Բյուջետային միջոցների յուրացման և փողերի լվացման մեղադրանքով նա կալանքի տակ էր 2013 թվականից, և դատարանը անօրինական է համարել կալանավորումը կանոնադրական ժամանակահատվածի համաձայն ինը ամիս տևողության ժամկետից հետո: Կառավարության բարձրաստիճան անդամները թափեցին դատավորների վրա այս որոշման հետ կապված կոշտ, խիստ քննադատություններ, իսկ որոշ իշխանամետ խմբավորումներ սպառնացին բռնությամբ: Եվ արդեն սեպտեմբերի 18-ին Գիգի Ուգուլավային դատապարտեցին չորս ու կես տարվա ազատազրկման նույն մեղադրանքով և անմիջապես առան կալանքի տակ», – ասվում է զեկույցում:
Ուշադրություն է հատկացվել նաև այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն հավաքների ազատության հետ կապված: Փաստաթղթում առանձին կետ է հատկացված ԼԳԲՏ անդամների հետ կապված իրավիճակին: «Amnesty International» – ը վկայում է, որ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են իրավապահ մարմինների ծառայողների կողմից դաժան վերաբերմունքի նոր փաստերի մասին: Զեկույցում նշվում է, որ նախաքննությունը ՆԳՆ ներկայացուցիչների և գլխավոր տեսչության նմանատիպ փաստերի հետ կապված իրականացված են անարդյունավետ կերպով:
Էդիտա Բադասյան