Այսօր Թբիլիսիում կայացավ ակցիա ի աջակցություն “Ռուսթավի Ազոտի” գործարանի նախկին աշխատողների:

Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել էին Թբիլիսիի` Ռուսթավելի փողոցում: Ցուցարարները երթով անցան Վարդերի հրապարակից մինչ Ազատության հրապարակ, որի արդյունքում փողոցը մասամբ փակվեց: Ակցիայի ընթացքում եղան բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարները պահանջում էին “Ռուսթավի Ազոտ” քիմգործարանից վերջերս հեռացված 350 աշխատողների վերադարձը աշխատանքի, ինչպես նաև միակողմանի պայմանագրի փոփոխություններ կազմված ընկերության աշխատակիցների կողմից:

Ակցիային միացավ արհմիության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «115-րդ լսարան»-ի նախաձեռնող խումբը:

Ցանկանում ենք հիշեցնել, որ նույն պահանջներով մի քանի օր առաջ կազմակերպվել էր բողոքի ակցիա Ռուսթավի քաղաքում, քաղաքապետարանի մոտ: Կային նաև ոստիկանության հետ բախումներ, ծանր վիրավորվել է մեկ ակտիվիստ, «115-րդ լսարան»-ի ուսանողական շարժման անդամներից մեկը:

azoti 2

Լուսինե Աստոյան