Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նույն կլինիկայում բուժվող 13 բանտարկյալներին։

Իոսելիանին Սաակաշվիլիի հետ խոսել է գրեթե մեկ ժամ։

«Քանի որ ես բժիշկ չեմ և համապատասխան որակավորում չունեմ, նրա առողջական վիճակի մանրամասները չեմ քննարկի, դա մասնագետների գործն է։ Ես հաստատեցի, որ հանրային պաշտպանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է վերահսկել նրա առողջական վիճակը»,- ասել է Լևան Իոսելիանին։

Օմբուդսմենը կարևորել է նաև նույն կլինիկայում գտնվող մյուս բանտարկյալների առողջական վիճակը:

«Նրանք ևս ունեն կոնկրետ կարիքներ, որոնք հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հետագայում ավելի մանրամասն կուսումնասիրեն։ Բոլոր բանտարկյալներին մաղթում եմ քաջառողջություն և շուտափույթ ազատ արձակում»։