Կառավարության շենքի մոտ, որտեղ հավաքված են հանրահավաքի մասնակիցները, աղմուկ է ու քաշքշուք։
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի, Դաչի Իմադեձեի խոսքով, իրավապահները ուժով հավաքի մասնակիցներին դուրս են տարել շենքի մուտքից։
«Իրակլի Ղարիբաշվիլին անգամ չհամարձակվեց մտնել կառավարության աշխատակազմ տասնյակ մարդկանց ներկայությամբ՝ մեր բողոքի ակցիայի միջով և ոստիկաններին ապօրինի հրաման տվեց՝ մեզ դուրս բերել մուտքից և բարձրանալ աստիճաններով։ Մենք ոչ մի օրենք չենք խախտել: Մենք չենք փակել ո՛չ ճանապարհը, ո՛չ ելքը, բացարձակ խաղաղ ենք եղել։ Բազմիցս, հնչել է մեզանից խաղաղության ուղերձը։ Ըստ այդմ, նրանց այս արարքը ծառայեց մի բանի, որ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ բողոքի ակցիաների ֆոնին կառավարության վարչակազմ մտնող կերպարը չհայտնվեց լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում»,- ասել է Դաչի Իմադեձեն։
Տարածքում մոբիլիզացված են մեծ թվով ոստիկաններ։