Սոցիալական ցանցում լրագրող Ինգա Գրիգոլիայի տարածած տեղեկատվության հիման վրա, որ իրեն սպառնում են, Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Իրավապահները 1970թ.-ին ծնված Ռ.Ն.-ին, սպառնալիքի և հետապնդումների գործով ձերբակալել են:
Մարդուն սպառնալը և հետապնդումը նախատեսում է ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:
Հետաքննչական գործողություններն իրականացվել են օպերատիվ կերպով: Հարցաքննել են հենց Ինգա Գրիգոլիային, կան նաև այլ վկաներ: Որպես նյութական ապացույց վերցվել են սպառնացող նամակներն ու այլ հաղորդագրություններ:
Հետաքննությունը պարզել է, որ երկար ժամանակ Ռ.Ն.-ն Ինգա Գրիգոլիային սպառնալիքներ է ուղարկել հեռախոսային, էլեկտրոնային ու այլ միջոցներով:
Հետաքննությունն իրականացվում է սպառնալիքի և հետապնդման փաստով, 151-րդ հոդվածի առաջին մասով և Վրաստանի Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի առաջին մասով: