ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) Վրաստանին վերագրել են 4-րդ մակարդակի տուրիստական ​​վկայական, ինչը նշանակում է, որ երկիրն ունի COVID-19-ի շատ բարձր աստիճան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին՝ չմեկնել Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիա և Աբխազիա՝ հանցագործությունների վտանգի, քաղաքացիական անկարգությունների և ականների առկայության պատճառով:

«Ռուսական զորքերը և սահմանապահները բռնազավթել են Հարավային Օսիան և Աբխազիան: Վարչական սահմանները ճշգրիտ իմանալը դժվար է: Օկուպացված տարածքներ մտնելը, ամենայն հավանականությամբ՝ կհանգեցնի ձերբակալության, ազատազրկման և (կամ) տուգանքի: Տարածաշրջանում տեղի են ունենում հարձակումներ և հանցավոր միջադեպեր: Երկու տարածքների սահմանների մոտ գտնվող հակահետեւակային ականները վտանգ են ներկայացնում ճանապարհորդների համար: ԱՄՆ կառավարությունը չի կարող անհապաղ ծառայություններ մատուցել Հարավային Օսիա և Աբխազիա մեկնող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին արգելվում է այնտեղ ճանապարհորդել», — ասվում է հաղորդագրության մեջ: