Վրաստանի կառավարության ադմինիստրացիան «Ռուսթավի 2»-ի գործի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Կառավարությունը կոչ է անում հանրությանը, հարգել ժողովրդավարական ինստիտուտները:
Հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված վեճերը ընթանում են ծանր ժառանգական ֆոնի վրա.
«Արդեն մի քանի տարի է, ընթանում է գույքային իրավունքների հաստատման դատական պրոցեսը: Այս գործը արդեն անցել է անկախ դատական համակարգի երեք ատյաններով: Գերագույն դատարանի Մեծ պալատի 9 դատավորների որոշմամբ հեռուստաընկերությունը վերադարձվում է սեփականատիրոջը: Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում և պաշտպանում է մամուլի ազատությունը: Մենք կարծում ենք, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է հարգել ժողովրդավարական հաստատությունների որոշումը: Կառավարությունը ջանք չի խնայի պաշտպանելու ԶԼՄ-ներին և խոսքի ազատությունը», – ասված է հայտարարության մեջ:
Լուսինե Աստոյան