Մարտի 18-19-ը Ախալքալաքի մարզահամալիրում անցկացվում է քիքբոքսինգի բաց առաջնություն, որին մասնակցում են ավելի շուրջ 250 մարզիկներ՝ Վրաստանից ու Հայաստանից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քիքբոքսինգի բաց առաջնությունը կազմակերպել են Ախալքալաքի քաղաքապետարանն ու Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան միասին: Մրցաշարն ընթանում է Ախալքալաքի մարզահամալիրում:
Ինչպես JNEWS-ի հետ զրույցում նշեց Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը՝ առաջնությանը Ախալքալաքի մասնակցում են 20-ից ավելի մարզիկներ՝ տարբեր քաշային կարգերում տարիքային խմբերում:
«Ուժեղ երեխաներ շատ կան, մրցաշարը շատ հետաքրքիր է անցնում: Հուսով ենք, որ մեր մարզիկները գեղեցիկ մարտեր կցուցադրեն: Արդեն երրորդ տարին է կազմակերպվում է Ախալքալաքի քիքբոքսինգի մունիցիպալ բաց առաջնությունը»,- ասաց նա:
Ընդգծենք, որ առաջնությանը նաև պրոֆեսիոնալ մարտեր կանցկացվեն: Ելույթ կունենան Ախալքալաքի մարզահամալիրի սաներից, Վրաստանի տարբեր շրջաններից ու Հայաստանի քաղաքներից առաջնության մասնակցող պրոֆեսիոնալներ:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի քիքբոքինգի բաց առաջնությունը արդեն երրորդ անգամ է անցկացվում, որի նախաձեռնողը Ախալքալաքի քաղաքապետարանն է:
Մրցաշարի արդյունքները JNEWS-ը կհրապարակի առաջնության ավարտին: