Փետրվարի 25-ին, Ախալքալաքի սպորտային համալիրում բռնցքամարտիկների չորս օրվա լարված պայքարից հետո ավարտվեց Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:
Առաջնության չորս օրերի ընթացքում սպորտհամալիրի դահլիճը բազմամարդ էր: Երկրպագուները մտահոգվում և երկրպագում էին ոչ միայն ախալքալաքցիների, այլ նաև մնացած մարզիկների համար:
Ախալքալաքի շրջանից առաջնությանը մասնակցում էին 8 բռնցքամարտիկ, որոնցից երեքը գրավեցին երկրորդ, իսկ երկու մարզիկ զբաղեցրին երրորդ հորիզոնականները:
Ախալքալաքցի մարզիկները առաջնությունում առաջին տեղեր չզբաղեցրին:
-«Ցավոք, ում հետ մենք հույսեր էինք կապում երեկ մենամարտի ժամանակ վնասվածք ստացավ, ինչի հետևանքով այսօրվա նրա խաղը չստացվեց: Բայց հիմնականում գոհ եմ մեր տղաների ելույթից»,- նշեց Ախալքալաքի մարզիկների մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:
Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Դավիթ Կվաչաձեի խոսքերով, այս մրցումները անցկացվում են մարզիկների պատրաստվածությունը ստուգելու համար: Վերջինս ախալքալաքցի մարզիկների ելույթը գնահատեց միջին կարգի:
-«Դե իհարկե, ցանկալի կլիներ, որ մարզիկները ավելի լավ լինեին նախապատրաստված, բայց մեզ պետք է շատ աշխատել, մարզիչներին ուղղություն տվեցինք, թե ինչի վրա պետք է աշխատել: Պոզոյանը՝ Ախալքալաքից լավ բռնցքամարտիկ է, բայց սա մեծ մրցումներ են և անհրաժեշտ է շատ աշխատել»,- ասաց Դավիթ Կվաչաձեն:
Շուշան Շիրինյան