23.04.2024
Views: 528 |
Author:
Agunik Ayvazyan
Ապրիլի 21-ին Նինոծմինդայի մարզահամալիրում անցկացվել բազկամարտի բաց առաջնություն, որին Ախալքալաքից 6 մարզիկ էր մասնակցում, ովքեր վերադարձել են 6 մեդալով։
Բաց առաջնությունը կազմակերպել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի բաժինը։ Դրան ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 100 մարզիկներ Նինոծմինդայից, Ախալքալաքից և Ծալկայից։
Ախալքալաքից հաղթողներ են ճանաչվել՝
- Կաջո գյուղից Վարդան Մուսիկյանը, 95+ կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղ,
- 85 կգ քաշային կարգում երրորդ տեղն է զբաղեցրել Կաջոյից Վահե Մուսիկյանը,
- Կարեն Մամուլյանը Բարալեթ գյուղից, 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղ,
- Միշա Մանանյանն Ալաստան գյուղից, մինչև 18 տարեկան տղաների միջև, 65 կգ քաշային կարգում գրավել է 1-ին տեղ,
- կրկին, Միշա Մանանյանը, մեծահասակների (18 տարեկանից բարձր) 65 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղ,
- մինչև 18 տարեկան տղաների շրջանում, 70 կգ քաշային կարգում Ալաստան գյուղից Սարգիս Հովելյանը զբաղեցրել է 2-րդ տեղ։