Ախալքալաքի մարզահամալիրի և Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մարզիկները դարձել են Ուկրաինայում կայացած քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ:

Ախալքալաքի մարզահամալիրի և Նինոծմինդա շրջանի Սաթխա գյուղի մարզիկները, ապրիլի 22-ից 26-ը, Խարկովում, մասնակցել են քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը: Առաջնությանը մասնակցել են 14 երկրների մարզիկներ: Ջավախքից առաջնությանը մասնակցել են 6 հոգի, որոնցից 2 մարզիկ Ախալքալաքից էին, իսկ 4-ը՝ Սաթխա գյուղից: Բոլոր մարզիկները Վրաստանի քիք-բոքսինգի ազգային հավաքականի անդամներ են:

Մարզիչ Սերգեյ Տոնականյանի խոսքով, ինքը շատ գոհ է իր մարզիկների ցուցաբերած արդյունքներից:

«Մրցակիցներն ուժեղ էին, բայց տղաները կարողացան հաղթել: Երկրորդ տեղ գրաված մարզիկները պայքարում էին 7 մարզիկների հետ», – ասում է Սերգեյ Տոնականյանը:

Ներկայացնում ենք Եվրոպայի առաջնության մասնակիցներին և նրանց զբաղեցրած տեղերը.

Արծաթե մեդալներ են նվաճել․

Սարգիս Տոնականյանը( Ախալքալաք),

Նարեկ Պոդոսյանը (Սաթխա),

Ալբերտ Պոդոսյանը (Սաթխա):

Բրոնզե մեդալներ են նվաճել․

Վարդան Գասպարյանը (Ախալքալաք)

Հակոբ Տեր-Խաչատրյանը (Սաթխա)

Մարզիկներն արդեն պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 18-ից 24-ը Հունգարիայի մայրաքաղաքում՝ Բուդապեշտում:

Մարզիկների Ուկրաինա ուղևորությունն ապահովել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և Դադեշ գյուղի բնակիչ Փաշա Հակոբյանը, ինչի համար Սերգեյ Տոնականյանն իր երախտիքն է հայտնում նրանց: