Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, «Ազատություն» ռադիոկայանին հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Ունանյանը, գրում է Ազատություն Ռադիոկայանը։

Հայաստանը բազմիցս հայտարարել է դաշինքից իր դժգոհության մասին։ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել է դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք 2022 թվականի սեպտեմբերին։ ՀԱՊԿ-ն այս պահանջը չի կատարել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն անցկացվի՝ մանրամասնելով, որ հայկական կողմը դեռ սպասում է ՀԱՊԿ-ից կոնկրետ գնահատականների, հասկանալու համար, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։

Պաշտոնական Երևանը կառույցին արդեն տեղեկացրել է այս մասին։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը է դիտարկում է Մոսկվայի առաջնորդած դաշինքի ու Երևանի հարաբերությունների կոնտեքստում. – «Քաղաքական ուղերձ չէ։ Կարծում եմ, այն գործընթացները, որ ընթանում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ»։