Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345 981-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 126-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 004 դեպք կա, այլ պատճառով՝ 1 512։

Ապաքինվել է ևս 99 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 332 985 է։ Փաստացի բուժվողների թիվը 3 480 է։

Ընդհանուր առմամբ 2 608 149 թեստ է արվել, մեկ օրում` 3 433։