Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով՝ հասնելով 225 801-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 53-ով և հասել 217 303-ի:
Իրականացվել է 6 086 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 215 373-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 531-ի, ևս 1101 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 866 մարդ։