Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 186 184-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1164-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3398 դեպք կա, այլ պատճառով՝ 865։
Ապաքինվել է ևս 313 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169 485 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 12 436-ի:
Մարտի 23-ին 5330 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 817 406 թեստավորում։