Հասարակություն 23 Սեպտեմբերի, 2020 • Մեկ օրում Հայաստանում 210 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47 877-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 210-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 4-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 942 դեպք կա, այլ պատճառով՝ 292։

Ապաքինվել է ևս 350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 026 է, փաստացի բուժվողներինը՝ 3 617։

Մեկ օրում թեստավորվել է 2 256 մարդ։ Ընդհանուր առմամբ, 268 322 թեստ է արվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝