Վրաստանի Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնը հայտնում է, որ տեխնիկական անսարքության և 112 համարի խափանման պատճառով՝ քաղաքացիները կարող են զանգահարել այլընտրանքային համարներով:
Տեխնիկական անսարքության պատճառով 112 հեռախոսահամարով զանգերը ուշացումով են հասնում:
«Եթե շտապ օգնության կարիք ունեք և չեք կարող կապվել մեզ հետ 112 հեռախոսահամարով, զանգահարեք այլընտրանքային համարներով․
599842206
598087761
577011139
577011174
591544384
591946840
591946870
591544375
Տեխնիկական խումբը ինտենսիվ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ, և նշված վրիպակը կվերացվի ամենակարճ ժամկետներում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար»,- նշված է հայտարարության մեջ։