Պաատա Բուրճուլաձեն մեկնում է արտասահման և վերադառնում բեմ: Նա այդ մասին հայտարարել է «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության հանդիպման ժամանակ:
Կուսակցության նոր նախագահը կլինի 24-ամյա Նիկա Մաչուտաձեն: Բուրճուլաձեի կուսակցությունը ընտրություններին հավաքել է ձայների 3.45%-ը (ընտրողների 60000 ձայն), այդ իսկ պատճառով դարձել որակավորված սուբյեկտ: Կուսակցությունը առաջիկա 4 տարիներին կստանա ֆինանսավորում 195 հազար լարի չափով:
Լուսինե Աստոյան