Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Սամցխե-Ջավախքի մեծամասնական պատգամավորներ Սամվել Մանուկյանին և Անտոն Օբոլաշվիլիին՝ խնդրելով չաջակցել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին, քանի որ այս օրենքը փաստացի փաստի առաջ է կանգնեցնում: Հասարակական կազմակերպություններն այլեւս չեն կարողանա օգնություն ցուցաբերել խոցելի խմբերին և ընդհանրապես նահանգապետարանի բնակչությանը:

Հասարակական կազմակերպությունների նամակը պատգամավորներին ներկայացնում ենք ստորև.

««Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթը կանխամտածված դիվերսիա է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Կարծում ենք, որ այս օրենքի նպատակը անկախ լրատվամիջոցներին լռեցնելն ու քաղաքացիական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելն է:

Առանց օտարերկրյա ֆինանսավորման մենք չէինք կարողանա փրկել մշակութային ժառանգության հուշարձանները, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցել: Մեծ է նաև դոնորների դերը գյուղատնտեսության, առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ուստի այս փաթեթեի ընդունումը մեծ վնաս կհասցնի Վրաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց, էլ ավելի կմեծացնի արտագաղթը։

Ռուսական Օրենքի ընդունումն ինքնաբերաբար կհանգեցնի Վրաստանից դոնոր կազմակերպությունների արտահոսքին, կսպանի քննադատական ​​կարծիքը, ազատ խոսքն ու ժողովրդավարությունը երկրում:

Կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանում Սամցխե-Ջավախքից ընտրված մեծամասնական պատգամավորներին չաջակցել հակասահմանադրական օրինագծին, որը կխոչընդոտի Վրաստանին անդամակցելու ճանապարհին», – ասված է հայտարարության մեջ։