Վրաստանի խորհրդարանը կրկին չկարողացավ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու պրոֆեսիոնալ անդամներին: Նախագահի կողմից առաջադրված թեկնածուները չկարողացան բավարար ձայներ հավաքել երրորդ անգամ: Այս անգամ քվորումը նվազել էր մինչ 90 պատգամավոր (3/5):
Այնուամենայնիվ, ներկայիս քվեարկությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ում կաջակցի իշխող «Վրացական երազանքը»՝ Գիորգի Կալանդարիշվիլիին (որպես ԿԸՀ նախագահ), Գիա Ցացաշվիլիին և Մայա Զարիձեին:
Հուլիսի 26-ի քվեարկության արդյունքները
ԿԸՀ նախագահի թեկնածուները.
Գիորգի Կալանդարիշվիլի. 81՝ կողմ, 7՝ դեմ,
Գիորգի Սանտուրիանի. 3՝ կողմ, 8՝ դեմ,
ԿԸՀ անդամի առաջին թափուր տեղի թեկնածուները.
Գիա Ցացաշվիլի. 77՝ կողմ, 7՝ դեմ,
Լելա Տալիուրի. 17՝ կողմ, 0՝ դեմ,
ԿԸՀ անդամի առաջին թափուր տեղի թեկնածուները.
Թամար Սարթանիա. 14՝ կողմ, 5՝ դեմ,
Մայա Զարիձե. 78՝ կողմ, 5՝ դեմ,
Քանի որ խորհրդարանին չհաջողվեց ընտրել ԿԸՀ անդամներին նույնիսկ 90 ձայնով, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, ԿԸՀ նախագահի լիազորությունների ժամկետը կլինի վեց ամիս: Եթե խորհրդարանը կարողանար ընտրել նախագահին ձայների 2/3-ով, ապա նա այդ պաշտոնը կզբաղեցներ 5 տարի ժամկետով: