Հունիսի 1-ից կբացվեն և իրենց աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կենտրոնները, – այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից կբացվեն և իրենց աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի խանութները, այդ թվում՝ առևտրի կենտրոնները, բաց և փակ տեսակի շուկաները և բաց տարածք ունեցող ռեստորանները»,- հայտարարել է վարչապետը: