Վրաստանի ողջ տարածքում վատ եղանակային պայմաններ են սպասվում մինչեւ հունվարի 20-ը ներառյալ: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Սպասվում են տեղումներ, ուժեղ քամի, ջերմաստիճանի զգալի նվազում, լեռներում ուժեղ ձյուն, մառախուղ, տեսանելիության վատթարացում, ծովում 4 կամ 5 բալ ուժգնությամբ փոթորիկ, ճանապարհների և էլեկտրահաղորդման գծերի սառեցում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է որոշակի հատվածներում տրանսպորտի երթևեկության սահմանափակումների հնարավոր սահմանման մասին:
Հունվարի 18-ի, 20-ի և 21-ի գիշերը կոլխիդյան հովիտներում ջերմաստիճանը կնվազի մինչեւ -5/-8 աստիճան, ինչը կարող է վնաս հասցնել ցիտրուսային մշակույթներին: