Այսօր, կեսօրին, ժամը 13:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղի դպրոցում:

Դպրոցում բռնկված հրդեհից ոչ-ոք չի տուժել: Հրդեհն առաջինը դպրոցի հավաքարարն է նկատել: Դեպքի վայրում դեռ աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները: Հրշեջներից երկու ժամից ավելի է պահանջվել բոցավառվող կրակը հանգցնելու համար: Հրդեհն առաջացել է դասասենյակի փայտե վառարանից:

pojar20

Ամբողջովին այրվել է ֆիննական փայտե դպրոցը, ինչպես նաև ձմեռվա համար գնված 50 խորանարդ մետր փայտն ու աշակերտական սեղաններ, և գրքեր:

pojar15

pojar10

pojar9

pojar7

pojar1

Չունչխա գյուղի դպրոցում մոտ 140 երեխա է սովորում: Այն գտնվում էր կիսաքանդ վիճակում, երեք դասարաններ միջնակարգ կրթություն էին ստանում ֆիննական փայտե տնակում, որն էլ այրվել է: Հարկ է նշել, որ հարևան Պտենա գյուղի երեխաները ևս Չունչխայի դպրոց են հաճախում:

Աղունիկ Այվազյան
Քրիստինե Մարաբյան