Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում նոյեմբերի 15-ից սկսվել են մասնագիտական կրթության դասընթացները։ Այստեղ կարող են մասնագիտանալ՝ մաքսային գործ, անտառային գործ, համակարգչային ցանց և համակարգ, էլեկտրագործ և հաշվապահություն ուղղություններով։
Ըստ Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի՝ մտածում են նաև այլ ուղղություններ ավելացնելու մասին։
«Նոր ուղղությունների վերաբերյալ մտածում ենք, նոյեմբերի 20-ին հանդիպում ունենք Ֆերմերների ասոցիացիայի հետ, այնուհետև կհանդիպենք գործատուների հետ և մանրամասն տեղեկություններ կտրամդրենք։ Իհարկե, կկատրաենք նաև հետազոտություններ, թե ինչքա՞ն և ի՞նչ մասնագիտության մարդիկ են հարկավոր։ Հիմա մասնագիտական կրթության ուղությունների բացումը ուղղակի կապ ունի աշխատաշուկայի պահանջների հետ։ Դրա համար մենք կհանդիպենք գործատուների հետ և կհասկանանք թե ի՞նչ է հարկավոր։ Մտածում ենք նաև բուժքրոջ մասնագիտացման ուղղությամբ, եթե հանդիպումներից պարզ դառա, որ իրոք հարկավոր է բուժքրոջ մասնագիտությունը, հնարավոր է, որ Ախալքալքում ևս բացվի այդ ուղղությունը»,- ասում է Մակա Բերիձեն։
Համալսարանի ռեկտորը կարևորում է այն փաստը, որ հիմա դասախոսները տեղացի են, այսինքն՝ եթե առաջ Ախալցիխեից էին գալիս դասավանդելու, հիմա մասնագետներն անմիջապես Ախալքալաքից են։
«Այս տարի շեշտը դրել ենք տեղացի դասախոսների վրա, ովքեր ապրում են Ախալքալքում։ Դասախոս գտնելն այս փուլում շատ լավ է ստացվել, ունենք նաև երիտասարդ մասնագետներ, որոնց ընթացքում նաև սովորեցնում ենք։ Ես եղել եմ հանձնաժողովի անդամ, և ընտրել ենք այնպիսի երիտասարդների, որոնց մոտիվացիան շատ բարձր ենք գնահատել»,- հավելում է Բերիձեն։
Ներկա դրությամբ մասնագիտության կրթության վերոթվարկյալ բաժիններում սովորում է 73 ուսանող։ Մնացել է շատ քիչ ազատ տեղեր, դա էլ այն պատճառով, որ հարցազրույցի ժամանակ դիմորդները պարզել են, որ չեն կարող հեռակա սովորել։
Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտորը կարևորում է նաև այն փաստը, որ ուսանողները սովորելուն զուգահեռ աշխատանքային պրակտիկա են անցնում։
«Մասնագիտական կրթության մեծ մասը հիմնված է փորձի վրա, որտեղ որ հնարավոր է նաև հետագայում աշխատեն։ Հենց գործատուները ակտիվ ներգրավված են ուսուցման գործընթացում։ Օրինակ․ ով մասնագիտացել է մաքսային գործ ուղղությամբ, աշխատանքի է տեղավորվել։ Իսկ քուրյական գործում ներգրավված են «EVEX» կլինիկայի մասնագետները, և հենց իրենք են գործատուները։ Պրակտիկան մեր ուսուցման անբաժան և կարևոր մասն է», – հավելում է նա։
Մակա Բերիձեն գոհ է արդյունքներից, և վստահ է, որ հետագայում ուսանողների թիվը կավելանա։