Ախալքալաքի մունիցիպալիտետը 108 040 լարի է հատկացրել 378 երեխայի նախադպրոցական հաստատություններ, իսկ Բալխո գյուղից 8 դպրոցականի Բուղաշեն գյուղի դպրոց, մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը, տեղափոխելու համար։ Սակրեբուլոյի պատգամավորներն երեկ՝ սեպտեմբերի 26-ին, սակրեբուլոյի նիստում հաստատեցին տրանսպորտային ծախսերի չափը։ Նշենք, որ մինչեւ սեպտեմբեր մանկապարտեզ է տեղափոխվել 357 երեխա։

Մունիցիպալիտետը պարտավոր է ապահովել երեխաների նախադպրոցական կրթությունը, հետևաբար, այն գյուղերում, որտեղ մանկապարտեզներ չկան, տեղական բյուջեի միջոցներն ապահովում են երեխաների տրանսպորտային փոխադրումը այլ գյուղերի կամ քաղաքի մանկապարտեզներ։ Տեղական բյուջեն վճարում է նաև Բալխո գյուղից Բուղաշեն գյուղ դպրոցականների տեղափոխումը, քանի որ, ելնելով պետական չափորոշիչներից (3 կմ հեռավորություն), պետությունը չի ապահովում նրանց տեղափոխումը, իսկ դա անհրաժեշտ է։

Երեխաների տեղափոխման համար տեղական բյուջեով տարեկան երկու անգամ գումար է հատկացվում։ Այս տարի հունվարին, 357 երեխայի և 8 դպրոցականի տեղափոխման համար հատկացվել է 219 774 լարի։

Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման ցուցակը, ըստ որի երեխաները պետք է տրանսպորտային միջոցով տեղափոխվեն մանկապարտեզներ.

Էխտիլա գյուղից Բարալեթ՝ 22 երեխա,

Մերենիայից Բարալեթ՝ 18 երեխա,

Բոզալիից Սուլդա՝ 7,

Կորխից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 14,

Մաջադիայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 9,

Բավրայից մինչև Ախալքալաքի թիվ 3 և թիվ 2 մանկապարտեզ՝ 20,

Խսպիոյից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 11,

Մուրջախեթից, Չամդուրայից մինչև Վաչիան գյուղի մանկապարտեզ՝ 19,

Օլավերդ և Զակ գյուղերից Բարալեթ գյուղ՝ 20,

Բուղաշենից և Տրկնայից մինչև Բարալեթ գյուղ՝ 15,

Բեժանոյից և Ալաթումանից մինչև Կաջո՝ 21,

Ագանայից և Սիրկվայից մինչև Կաջո՝ 18,

Դադեշից մինչև Սուլդա՝ 23 երեխա,

Բուզավեթից Կուլիկամ՝ 7,

Օրջայից մինչև թիվ 3 մանկապարտեզ՝ 17,

Կարտիկամից Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 26,

Հոկամից Վաչիան՝ 15,

Աբուլ գյուղից Կուլիկամ գյուղ՝ 5,

Արագվայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 21,

Ազմանայից, Քարսեփից, Ափնիայից մինչև Գոգաշեն գյուղ՝ 10,

Ղադոլարից Ազավրեթ գյուղ՝ 10,

Բուռնաշեթ, Լոմատուրցխ գյուղերից մինչև Ազավրեթ գյուղ՝ 10,

Կիրովական գյուղից մինչև Կումուրդոյի մանկապարտեզ՝ 15,

Խորենիա գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 13,

Բալխո գյուղից մինչև Բարալեթի մանկապարտեզ՝ 12,

ինչպես նաև 8 դպրոցական Բալխո գյուղից Բուղաշեն գյուղի դպրոց:

Տեղական բյուջեն կվճարի երեխաների մանկապարտեզ տեղափոխման ծախսերը